• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մամուլի ասուլիսը «Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և դրա հետևանքները» խորագրով:

13 հոկտեմբերի, 2020
ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մամուլի ասուլիսը «Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և դրա հետևանքները» խորագրով:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 13-ին Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը վիետնամական լրատվամիջոցների մասնակցությամբ մամուլի ասուլիս է հրավիրել՝ «Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և դրա հետևանքները» խորագրով։

Չորս ժամ տևած ասուլիսի ընթաքցում դեսպան Կաժոյանը փաստերով, նկարներով և տեսանյութերով ներկայացրեց ռազմական գործողություններն Ադրբեջանի կողմից առաջինը սկսելու, այդ ագրեսիային նախորդող Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններն ու ռազմական հռետորաբանությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգայնորեն ընդունված ձևաչափից Լեռնային Ղարաբաղի հարցի շեղման Ադրբեջանի և Թուրքիայի փորձերը, հարցը ռազմական ճանապարհով լուծելու հստակ ծրագրերը։ Առանձին մասերով լրագրողներին ներկայացվեց Լեռնային Ղարաբաղի հարցի պատմական և իրավական հարթությունները, ինչպես նաև մեկնաբանություններ տրվեցին ս.թ. սեպտեբերի 27-ին Արցախի Հանրապետության շփման գծի ամբողջ երկայնքով սկսված պատերազմում Թուրքիայի ունեցած դերի և քաղաքական ու ռազմական մասնակցության վերաբերյալ։ Ներկայացվեցին ադբեջանական զոհերի և ռազմական տեխնիկայի կորուստները, հայկական կողմի զոհվածների քանակը, Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ բնակավայրերի արգելված զինատեսակներով հրթիռակոծման, ինչպես նաև ՀՀ դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Արցախի հարցի խաղաղ կարգավորման գործընթացում։

Ներկայացվեցին ադրբեջանական զորքում կռվող Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջան տեղափոխված սիրիացի վարձկան ահաբեկչական խմբավորումների ներկայության փաստերը և այդ ահաբեկչությունը հովանավորող Թուրքիայի դերակատարությունը։

Ասուլիսի երկրորդ մասում դեսպան Վահրամ Կաժոյանը (Vahram Kazhoyan) պատասխանեց լրագրողների հարցերին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: